Եվրամիության 28 անդամ երկրների ցանկում ամենաթանկը ճանաչվել է Դանիան, ամենաէժանը՝ Բուլարիան, փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը:
Եվրամիության միջին ցուցանիշին առավել մոտ են գտնվել Իտալիան և Գերմանիան: Վիճակագրությունը, որից արվել են հետևություններ, տրվել է Եվրոստատի կողմից՝ հիմնվելով ողջ 2016թ. ծառայության կողմից իրականացված հետազոտությունների արդյունքների վրա: Հետազոտությունը փաստում է, որ Եվրամիության անդամ երկրների միջև տարբերությունները շարունակում են մեծ մնալ:
Օրինակ, եթե Եվրամիության միջին ցուցանիշը 100 % է, ապա Դանիայում գների միջին մակարդակը կազմում է 139 %, Իռլանդիայում՝ 125%, Շվեդիայում՝ 124%:
Ամենաէժան եվրոպական երկրների ցանկում են հայտնվել Լեհաստանը (53%), Ռումինիան (52%) և Բուլղարիան՝ 48%: