ԱՄՆ-ում կասեցվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը

09:58     20 հունիսի, 2017

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հանրապետական մեծամասնությունը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ քվեարկությունը, ինչն ավելի վաղ հավանության էր արժանացել Սենատի կողմից, հայտնում է Корреспондент-ը:

Նշվում է, որ համապատասխան օրինագծի շուրջ ակնկալվող արագ քվեարկության փոխարեն այժմ այն կփոխանցվի միջազգային հարցերով հանձնաժողովին՝ օրինագծի բովանդակությունը գնահատելու համար:

Սպիտակ տանը այս կերպ փորձում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում փոփոխություններ մտցնել որպեսզի Թրամփը հնարավորություն ունենա դրանք չեղարկել:

 


© armedia.am