Deep Root Analytics ընկերությունը, որը ԱՄՆ Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի պատվերով զբաղվում էր ընտրողների հայացքների և կազմի ուսումնասիրությամբ, համացանցում տեղադրել է 198 մլն ամերիկացի ընտրողների անձնական տվյալները, հայտնում է The Hill-ը։
«Մենք ստանձնում են իրավիճակի պատասխանատվությունը», - ասվում է ընկերության հայտարարությունում:
Նշվում է, որ արտահոսքը նկատել է անվտանգության հարցերում մասնագիտացված UpGuard ընկերությունը:
Արտահոսքի հայտնաբերումից հետո տվյալների նկատմամբ հասանելիությունը փակվել է։