Լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան «Յուվենտուսի» պաշտպան Դանի Ալվեսին ապուշ է անվանել, հայտնում է Gazeta.ru-ն:
«Դանի Ալվեսն ապուշ է: Նա պաշտպան է, սակայն խաղում է ոչ իր դիրքում: Նա շատ հեռու է Կաֆուից և Մայքոնից, ովքեր լավ էին խաղում Բրազիլիայի պաշտպանությունում: Դանի Ալվեսը կարող է 3 անգամ կպնել գնդակին և 8 անգամ խախտում անել», - ասել է Մարադոնան:
Ավելի վաղ Ալվեսը հայտարարել էր, որ պետք չէ Լիոնել Մեսսիին համեմատել Մարադոնայի հետ, քանի որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստը 4 «Ոսկե գնդակ» ունի: