Արցախը կդառնա սև խավիար արտադրող և արտահանող երկիր, դրանում ընդամենը 5-6 տարի անց կհամոզվեն անգամ ամենաթերահավատները:
2022-2023թթ-ին «Արտադրված է Արցախում» մակնշմամբ ձկնկիթը կլինի շուկայում: Իսկ որ այն որակապես չի զիջի ոլորտի առաջատարներին, համոզված են օտարերկրյա անվանի մասնագետները: Ի դեպ, Արցախը մի քանի անգամ ավելի շատ ծավալներով խավիար կարտադրի քան մեր հարևան Ադրբեջանը, ասվում է Artsakhtimes-ի ռեպորտաժում:
]