Մոսկվայում այրվել է ուղևորներով «ԼիԱԶ» ավտոբուսը: Պատահարի տեսանյութը համացանցում հրապարակել են արտակարգ իրավիճակի ականատեսները, փոխանցումէ RG-ն:
Օգտատերերի տեղեկություններով` երբ ավտոբուսն անցել է Սոլնեչնի ծառուղով, այն անսպասելի ծխով է պատվել:
ԱԻՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ բռնկումը տեղի է ունեցել շարժիչի հատվածում: Վարորդը կարողացել է ուղևորներին արագ իջեցնել և կրակը մարել մինչև հրշեջ մեքենայի ժամանումը: