Skype-ի օգտատերերը ողջ աշխարհից այսօր զգացել են ծառայության աշխատանքի խափանումը, ինչի մասին տեղեկատվությունը հաղորդել են հենց ընկերությունից, փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը:
Հաղորդվում է, որ որոշ օգտատերեր չեն կարողանում օգտվել խմբակային զանգերից, որոշները կորցնում են կապը կամ չեն կարողանում հաղորդագրություններ ուղարկել կամ ստանալ:
Ծառայության խափանումը նկատել են ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Ուկրաինայում: Աշխատանքի խափանումը զգացել են նաև Հայաստանի օգտատերերը: