Իսպանիան մեղադրում է Խոսե Մաուրինյոյին հարկերից խուսափելու մեջ

21:55     20 հունիսի, 2017

Իսպանական դատախազությունը ֆուտբոլի մարզիչ Խոսե Մաուրինյոյին մեղադրում է Մադրիդի «Ռեալ» ակումբում աշխատելու տարիներին  հարկերից խուսափելու մեջ: Մեղադրանքի մեջ նշվում է, որ վերջինս 2011-2012թթ. խուսափել է 3,6 մլն դոլարի հարկային պարտավորություն կատարելուց, փոխանցում է BBC-ն:

Մաուրինյոն, ով այժմ աշխատում է «Մաչեսթեր Յունայթեդ» ակումբում, չի մեկնաբանել մեղադրանքը:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ իսպանական դատախազությունը մեղադրական հայց էր ուղղել աշխարհահռչակ ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի դեմ՝ նմանատիպ մեղադրանք ուղղելով նաև նրա դեմ:


© armedia.am