Իսպանական դատախազությունը ֆուտբոլի մարզիչ Խոսե Մաուրինյոյին մեղադրում է Մադրիդի «Ռեալ» ակումբում աշխատելու տարիներին հարկերից խուսափելու մեջ: Մեղադրանքի մեջ նշվում է, որ վերջինս 2011-2012թթ. խուսափել է 3,6 մլն դոլարի հարկային պարտավորություն կատարելուց, փոխանցում է BBC-ն:
Մաուրինյոն, ով այժմ աշխատում է «Մաչեսթեր Յունայթեդ» ակումբում, չի մեկնաբանել մեղադրանքը:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ իսպանական դատախազությունը մեղադրական հայց էր ուղղել աշխարհահռչակ ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի դեմ՝ նմանատիպ մեղադրանք ուղղելով նաև նրա դեմ: