Եվրամիության տարածաշրջանային ներդրումային հիմնադրամը հաստատել է սիրիական ճգնաժամի հետևանքների մեղմմանն ուղղված 275 միլիոն եվրո արժողությամբ ծրագիր, փոխանցում է «Արցախպրես» գործակալությունը:
Ծրագրով նախատեսվում է աջակցել փախստականներին և նրանց հյուրընկալած համայնքներին Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Իրաքում, Արևմտյան Բալկաններում և Հայաստանում: Նախատեսված 275 միլիոն եվրոյից 3 միլիոնը հատկացվելու է Հայաստանում սիրիացի փախստականներին:
Այդ միջոցներն ուղղվելու են առողջապահական և հոգեբանական ծառայությունների մատչելիության բարձրացմանը, բնակարանային պայմանների բարելավմանը, տնտեսական ծրագրերին մասնակցելու հնարավորությունների մեծացմանը և աշակերտների ու ուսանողների ինտեգրմանը: