Բրյուսելի կենտրոնական երկաթուղային կայարանում կանգնեցվել են բոլոր տեսակի աշխատանքները: Տեղի ԶԼՄ-ները հաղորդում են կայարանի տարհանման մասին, հաղորդում է BBC-ն:
ԶԼՄ-ների փոխանցմամբ կայարանում չեզոքացվել է պայթուցիկ սարքով զինված գոտիով անձնավորություն: Ոստիկանության կողմից շղթայված է նաև Բրյուսելի կենտրոնական հրապարակը:
Տեղեկացնենք նաև, որ Թվիթերում ոչ մեծ հրդեհի կամ պայթյունի նկար է տեղադրված, որի ներքո օգտատերը գրել է, որ լսել է «երկու ուժեղ պայթյուն»: