Սաուդյան թագավոր Սալմանը փոխել է գահաժառանգ արքայազնին. Մուհամմադ բեն Նաիֆի փոխարեն գահաժառանգ կլինի թագավորի 31-ամյա որդի Մուհամմադ բեն Սալմանը, հայտնում է Al-Arabia հեռուստաալիքը:
Բացի այդ, Մուհամմադ բեն Նաիֆը զրկվել է ՆԳ նախարարի պաշտոնից, որը փոխանցվել է արքայազն Աբդուլ-Ազիզ բեն Սաուդ բեն Նաիֆին։ Մուհամմադ բեն Սալմանին գահաժառանգ արքայազն է ընտրել երդմնակալության խորհրդի 43 անդամներից 31-ը։
Մուհամմադ բեն Նաիֆը դարձել էր գահաժառանգ արքայազն 2015 թվականի գարնանը, երբ Սալմանը զբաղեցրել էր թագավորական գահը։ Այդ ժամանակ պաշտպանության նախարար Մուհամմադ բեն Սալմանը ստացել էր թագաժառանագ արքայազնի տեղակալի տիտղոսը: