Պորոշենկոն չի հավատում ՌԴ հետ Թրամփի կապերին

11:50     21 հունիսի, 2017

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ չի հավատում, որ ԱՄՆ նախագահ Դանալդ Թրամփը որևէ կապ ունի Ռուսաստանի հետ, ինչում նրան կասկածում են իր հայրենիքում, հայտնում է Newsru.com-ը:

Պորոշենկոյի խոսքերով, Թրամփը նման չէ մի մարդու, ով առանձնահատուկ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ:

«Իմ անձնական տպավորություններն այսպիսին են. նա հիանալի առաջնորդ է, մեծ խարիզմայով և մեծ քաղաքական կամքով: Նա Ուկրաինայի լավ ընկերն է, ով օգնում է ինձ խաղաղություն հաստատել իմ երկրում», - հայտարարել է Պորոշենկոն:

ԱՄՆ այցի ընթացքում Ուկրաինայի նախագահը Վաշինգտոնում հանդիպել է նախագահ Դոնալդ Թրամփի, փոխնախագահ Մայք Փենսի և Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսոնի հետ: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպման ժամանակ Պորոշենկոն առաջարկներ է ներկայացրել Դոնբասում հակամարտության կարգավորման գործընթացին ԱՄՆ-ի առավել ակտիվ ներգրավվածության վերաբերյալ:


© armedia.am