Ռուսաստանի անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայության (Rosselhoznadzor) համապատասխան մարմինները ոչնչացրել են Թուրքիայից Կալինինգրադ քաղաք տեղափոխվող լոլիկները՝ 196կգ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Doğan» լրատվական գործակալությանը:
Rosselhoznadzor-ի հայտարարության մեջ ասվում է, որ մինչև Կալինինգրադ հասնելը՝Ռուսաստանի անցակետերից մեկում, լոլիկների հետ կապված հետազոտություն է անցկացվել, որի ընթացքում լոլիկների մեջ հայտնաբերվել է մարդու առողջության համար վնասակար միջատ:
Չնայած, որ փաստաթղթերում նշված է եղել, որ լոլիկը ադրբեջանական է, այնուամենայնիվ, ուսումնասիրություններից հետո պարզվել է, որ բեռնատարի մեջ գտնվող լոլիկը թուրքական է: