Ստամբուլում հասարակական ավտոբուսի մեջ տղամարդը ծեծել է կարճ շորտով նստած 21-ամյա աղջկան։
Ինչպես փոխանցում է Hurriyet-ը՝ տղամարդն ավտոբուսում աղջկան հարվածելուց հետո արագ հեռացել է, սակայն ոստիկանները նրան բերման են ենթարկել։
Տղամարդն ասել է, թե սուրբ ռամադան ամսին նման կերպ հագնվելն է իր կատաղության պատճառը եղել:
Նշվում է, որ տղամարդուն ստորագրությամբ ազատ են արձակել։
Հաղորդվում է նաև, որ տղամարդը նախկինում դատվածություն է ունեցել: