Ռուսական լրատվամիջոցները տեսանյութ են ներկայացրել, որտեղ պատկերվում է, թե ինչպես է Հյուսիսատլանտյան դաշինքի F-16 կործանիչը մոտենում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ինքնաթիռին:
ՆԱՏՕ-ի ինքնաթիռը Բալթիկ ծովի երկնքում գրեթե հավասարվել էր ՊՆ նախարարի ինքնաթիռին, որից հետո նրանց միջև հայտնվել է ռուսական Սու-27 կործանիչը:
Ռուսական կործանիչի օդաչուն ազդանշան է տվել F-16-ի օդաչուին, որից հետո այն մի կողմ է հեռացել: