Եգիպտոսի Սահմանադրական դատարանը ժամանակավորապես կասեցրել է 2 կարմիրծովյան կղզի Սաուդյան Արաբիային փոխանցելու դատական որոշումները:
Անցյալ շաբաթ Եգիպտոսի խորհրդարանը Էր-Ռիադի հետ համաձայնեցրել է Տիրան և Սանաֆիր կղզիները Սաուդյան Արաբիային փոխանցել:
Կղզիները Եգիպտոսի իշխանության տակ են անցել միայն 1950 թվականին, և դրանք Սաուդյան Արաբիային փոխանցելով Եգիպտոսը, ըստ երկրի կառավարության, խոշոր տնտեսական շահույթ կունենա: