Թուրքիայում ձերբակալվել է զինվորներին սնունդ մատակարարող ընկերություններից մեկի տնօրենը, ում պատճառով թունավորվել է 730 զինվոր:
Զինվորներին է մատակարարվել թափելու ենթակա սնունդ, որին իրենք նույնիսկ հաճախ չեն կպչում:
Գործի առնչությամբ ձերբակալվել է շուրջ 40 հոգի: Հիվանդանոցում հայտնված զինվորներից մեկն էլ պատմել է, թե սնունդ մատակարարող այդ ընկերությունը պատկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զարմիկին: