Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին այցելել է Մարտակերտի և Ասկերանի շրջաններ:
Մարտակերտ քաղաքում Նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել շրջվարչակազմի պատասխանատուների հետ:
Քննարկվել են շրջանում սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև գյուղատնտեսության, շինարարության, ենթակառուցվածքների և մշակույթի ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:
Այնուհետև Նախագահն Ասկերան շրջկենտրոնում հրավիրել է խորհրդակցություն՝ Ասկերանի և Մարտունու շրջաններում կարկտահարության հետևանքով տուժած գյուղացիներին օգնություն տրամադրելու հարցերի շուրջ:
Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ նախանշված ծրագրերը ժամանակին և բարձր որակով իրականացնելու և առկա խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: