Միացյալ Նահանգները մտահոգություն է հայտնել Ղարաբաղում հրադադարի վերջին խախտումների կապակցությամբ՝ կողմերին կոչ անելով նվազեցնել էսկալացիան: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նոյերթի պաշտոնական հայտարարության մեջ:
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված են հրադադարի վերջին խախտումների կապակցությամբ, որոնք նախորդ շաբաթ հանգեցրեցին զոհերի շփման գծում: Մենք կողմերին կոչ ենք անում խուսափել էսկալացիայից ու խրախուսել շփման գծում ու Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին լարվածության նվազմանն ուղղված միջոցառումների շտապ քննարկումը», - ասվում է պետդեպարտամենտի տարածած հայտարարությունում: