Միացյալ Նահանգների Ալաբամա նահանգում «Սինդի» արևադարձային փոթորիկը արդեն խլել է մեկ մարդու կյանք: Ինչպես հայտնում է The Weather Channel-ը, ստացված վնասվածքներից մահացել է 10-ամյա տղա, ով ծնողների հետ հանգստանալու էր եկել Սենթ Լյուիսից: Նրան հարվածել են ցամաք նետված բեկորները:
Հաղորդվում է, որ անձրևների սեզոնի սկսվելուն ընդառաջ հեղեղման վտանգի տակ գտնվող շրջաններ են ուղարկվել ուղղաթիռներ ու մոտորանավակներ, իսկ որոշ շրջաններում փակվել են ճանապարհները: