ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 94 մլն դոլար է ծախսել աֆղան զինվորականների համար համազգեստի վրա, որը չի համապատասխանում այդ երկրի լանդշաֆտին, գրում է Newsweek-ը։
Նշվում է, որ այդ համազգեստը նախատեսված է եղել անտառային լանդշաֆտի համար, մինչդեռ անտառները զբաղեցնում են Աֆղանստանի տարածքի ընդամենը 2 տոկոսը։
Ինչպես նշում է Newsweek-ը, որ նման գունավորմամբ համազգեստ գնելու Պենտագոնի որոշումը կայացվել է առանց դրանց պիտանելիության գնահատման. աֆղան պաշտոնյաներն ընտրություն են կատարել հօգուտ այդ գունավորման՝ ելնելով անձնական նախասիրություններից։