Հայազգի ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն աճուրդի է հանել իր հավաքածուի կիթառներից մեկը՝ բարեգործական նպատակներով:
«Սա իմ հավաքածուի՝ ինքնագրով կիթառներից մեկն աճուրդում ձեռք բերելու ձեր հնարավորությունն է: Եկամուտն օգտագործվելու է բարեգործական նպատակներով»,- գրել է նա:
Գրառմանը Սերժ Թանկյանը կցել է «ebay»-ի այն էջը, որտեղ աճուրդն անց է կացվում: