ԼՂՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական հերթական սուտը

12:05     22 հունիսի, 2017

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած տեղեկությունը՝ խոցված հայկական անօդաչու թռչող սարքի մասին:

«Ղարաբաղի պաշտպանության բանակում չի եղել տեխնիկայի՝ այդ թվում նաև անօդաչու թռչող սարքի որևէ կորուստ», - РИА Новости-ին հայտնել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկություն էր տարածել, թե իբր չորեքշաբթի երեկոյան հայկական անօդաչու թռչող սարք է ոչնչացրել, որը «փորձել է հետախուզական թռիչք իրականացնել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»:


© armedia.am