Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած տեղեկությունը՝ խոցված հայկական անօդաչու թռչող սարքի մասին:
«Ղարաբաղի պաշտպանության բանակում չի եղել տեխնիկայի՝ այդ թվում նաև անօդաչու թռչող սարքի որևէ կորուստ», - РИА Новости-ին հայտնել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Այսօր ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկություն էր տարածել, թե իբր չորեքշաբթի երեկոյան հայկական անօդաչու թռչող սարք է ոչնչացրել, որը «փորձել է հետախուզական թռիչք իրականացնել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»: