Տուսկը երազում է Մեծ Բրիտանիան ԵՄ կազմում պահելու մասին

14:57     22 հունիսի, 2017

Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտնել է, որ երազում է այն մասին, որ Մեծ Բրիտանիան մնա Եվրամիության կազմում, հաղորդում է Gazeta.ru-ն:

Այդ մասին նա հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպմանը մամլո ասուլիսի ժամանակ:

«ԵՄ ստեղծվել է անհնարին թվացող երազանքների վրա, այնպես որ ով գիտե»,- հայտարարել է Տուսկը:

Եվրախորհրդի ղեկավարը բառացիորեն վերարտադրել է Ջոն Լենոնի «Imagine» երգի խոսքերը՝ մեկնաբանելով ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցը:

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին մեկնարկեցին Brexit –ի շուրջ բանակցությունները:


© armedia.am