Լոնդոնի ևս մի քանի երկնաքեր գտնվում է հրդեհի սպառնալիքի ներքո
Լոնդոնի ևս մի քանի բարփրահարկ շենքերի արտաքին պատումներն արված են նույնպիսի հրավտանգ նյութից, ինչպիսին, որ Գրենֆել-թաուերինն էր: Այդ մասին հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, հաղորդում է BBC-ն:
Մեյի խոսքերով, տեղական ինքնակառավարման մարմիններն ում տարածքում որ գտնվում են շենքերը, արդեն տեղեկացված են: Հաղորդվում է, որ ինչպես և Գրենֆել-թաուերի դեպքում, խոսքը վերաբերում է բնակելի շենքերին:
Բրիտանական կառավարության ղեկավարը հավելել է, որ տեղի իշխանություններն աշխատում են հրշեջների հետ և «անում են ամեն հնարավորը բնակիչներին տեղեկացնելու և նրանց անվտանգությունն ապահովելու»:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին 24- հարկանի շենքում բռնկված հրդեհի զոհերի թիվն առնվազն 79 է: