Բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատական գործընթացը կմեկնարկի հունիսի 30-ին: Այդ մասին այսօր հայտարարվել է դատի նախապատրաստական նիստի ժամանակ, որին մասնակցել են նաև ՌԴ, Ուկրաինայի և Իսրայելի դեսպանության ներկայացուցիչները:
Դատն անցկացվում է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում՝ Ալովսատ Աբբասովի նախագահության ներքո:
Ալեքսանդր Լապշինը փետրվարի 7-ին ձերբակալվել էր Մինսկում և արտահանձնվել Ադրբեջան Բաքվի պահանջով՝ ԼՂՀ այցելելու համար: