Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը խախտել է հնուց եկած թագավորական ավանդույթներն ու գրկել Լոնդոնի հրդեհից փրկված լաց լինող կնոջը՝ այդպիսով, հիշեցնելով իր մահացած մայրիկին՝ արքայադուստր Դիանային:
Ինչպես հաղորդում է The Daily Mail- ը՝ արքայազնը արհամարհել է թագավորական ավանդույթը և գրկելով կրծքին սեղմել 78-ամյա Ֆաթիմա Ջաֆարիին, ոբ հուսահատորեն փնտրում է իր ամուսնուն՝ Ալի Եվաին:
82-ամյա պարոն Ջաֆարին անհետ կորել է, երբ փորձել է վերելակով փախչել Լոնդոնի Grenfell Tower բնակելի բազմահարկ շենքում բռնկված հրդեհից:
Թագուհի Ելիզաբեթ Երկրորդն ու արքայազն Ուիլյամն այցելել էին ողբերգական հրդեհի վայրը, որտեղ հանդիպել էին զոհերի հարազատներին և փրկարարներին:
Հիշեցնենք, որ թագավորական ավանդույթի համաձայն, հասարակ քաղաքացիները միայն կարող են դիպչել թագավորական ընտանիքի անդամների ձեռքին: