Թուրքիան մինչ այժմ 113 զինծառայող է ուղարկել Կատար, հայտնում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
Ավելի վաղ նշվել էր, որ Թուրքիան Քաթար կուղարկի 90 զինվորական, ռազմական ինքնաթիռ և նավ: Առաջիկա երկու ամսում զինվորականների թիվը նախատեսվում է հասցնել 250-ի:
Կատարին Թուրքիան ռազմական աջակցություն է սկսել ցուցաբերել այն բանից հետո, եՍաուդյան Արաբիան, Եմենը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբիան, Մալդիվներն ու Բահրեյնը խզել են Կատարի հետ դիվանագիտական կապերը: