ԱՄՆ-ն Թուրքիային խոստացել է, որ երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները պարտության մատնվեն, քրդերին տրամադրված զենքերը հետ են վերցվելու: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը երաշխիքներ է տվել Թուրքիային, որ իրենք ամեն ամիս շարունակելու են տեղեկություններ տրամադրել Թուրքիային՝ քրդերին տրամադրված բոլոր զենքերի մասին: