Քուրդիստանի անկախության հանրաքվեն այլևս չի հետաձգվելու.այն տեղի է ունենալու սեպտեմբերին և դա անդառնալի որոշում է: Այս մասին FRANCE 24-ին տված հարցազրույցում հայտնել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանին, փոխանցում է BasNews-ը:
Քուրդ առաջնորդի խոսքով, եթե որոշ ուժեր փորձեն խոչընդոտել Քուրդիստանի անկախության համար կայանալիք հանրաքվեն, ապա «արյունալի պատերազմ» կսկսվի:
Նա նաև նշել է, որ արդեն իսկ մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հանրաքվեն հետաձգելու վերաբերյալ խնդրանքը: