Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները և դրանցում Թուրքիայի դերը» թեմայով իր ելույթի ընթացքում խոսել է գյուլենական համայնքի հետևորդների մասին:
«Գյուլենական համայնքի ներկայացուցիչները Տոկիոյում շատ ակտիվ են և մեծ սպառնալիք են ստեղծում այստեղ»,- Տոկիոյում իր ելույթի ժամանակ Ճապոնիայի իշխանություններին է ասել Թուրքիայի արտգործնախարարը, փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով «Haber.sol»-ին:
Հիշեցնենք, որ գյուլենական համայնքը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: