Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում Մոսկվայի կլինիկական N 1 հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, արմատներով արցախցի Կոնստանտին Տոնիյանն իրականացնում է խորհրդատվություն, հետազոտություն և անվճար վիրահատություն:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կ. Տոնիյանն ասել է, որ այցի ընթացքում արդեն 17 հիվանդ ստացել է խորհրդատվություն:
«Երեկ էլ իրականացրել ենք 3 լապարոսկոպիկ վիրահատություն: Հիվանդները լավ վիճակում են. նրանք շուտով դուրս են գրվելու: Այսօր և վաղը շարունակելու ենք կատարել վիրահատություններ: Ուրախալին այն է, որ արցախցի երիտասարդ կանայք մեծ ցանկություն ունեն նորից ու նորից մայրանալու: Հանրապետական բժշկական կենտրոնում կան անհրաժեշտ պայմաններ ու սարքավորումներ. որոնք հնարավորություն են տալիս կատարելու լապարոսկոպիկ վիրահատություններ: Ցանկություն ունեմ լինել նաև Արցախի շրջաններում և փորձով կիսվել գործընկերներիս հետ», - նշել է Կ. Տոնիյանը և հավելել,-