Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտության համաձայն Հարավային Կովկասի ժողովուրդների շրջանում հայերը ամենաերկարակյացն են, հայտնում է Rusarminfo.ru-ը:
Հայաստանի բնակիչները միջինը ապրում են 74.8 տարի՝ կայանք՝ 77.7 տարի, տղամարդիկ՝ 71.6 տարի:
Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի զեկույցի տվյալների համաձայն՝ մինչև 2100 թվականը հայերի միջին տարիքը կավելանա 12 տարով և կկազմի 86.5 տարի: Այդ դեպքում Հայաստանի բնակչությունը կյանքի տևողությամբ առաջ կանցնի ԱՊՀ բոլոր երկրների բնակչությանը: