Քուվեյթը Կատարին է փոխանցել արաբական երկրների պահանջների ցուցակը՝ հարաբերությունների վերականգնման համար, հայտնում է Associated Press-ը։
Գործակալության տեղեկություններով՝ այդ ցուցակում ներառված է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի փակումը և Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցումը։
Կատարը նաև պետք է անհապաղ փակի Թուրքիայի ռազմաբազան և դադարեցնի նրա հետ ռազմական համագործակցությունը։ Բացի այդ, Կատարից պահանջվում է փոխհատուցում վճարել, որի չափը չի նշվում։
Բոլոր պահանջների կատարման համար 10 օր է տրվել։
Ավելի վաղ Կատարի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բին Աբդել Ռահման ալ-Թանին հայտնել էր, որ բանակցությունները կսկսվեն միայն արաբական երկրների կողմից Կատարի շրջափակման վերացումից հետո: