Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը 8 տարի շարունակ լրտեսել է ամերիկյան պետական հաստատություններին։ Այս մասին հայտնում է Der Spiegel-ը՝ հետախուզական ծառայության փաստաթղթերին հղումով։
Պարբերականը նշում է, որ 1998-2006 թվականներին Գերմանիայի հատուկ ծառայությունները լրտեսել են Սպիտակ տանը, Lockheed Martin ընկերությանը, Human Rights Watch, NASA կազմակերպություններին, ինչպես նաև այնպիսի ռազմական կառույցների, ինչպիսիք են Ծովահետևակային կորպուսը և ԱՄՆ ՊՆ հետախուզական վարչությունը։
Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը լրտեսել է նաև Վաշինգտոնում գտնվող օտարերկրյա դիվանագիտական հաստատություններին և միջազգային կազմակերպություններին։