ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցի ընթացքում պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն գնահատում տարածաշրջան համանախագահների այցի արդյուքները, ասել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ արտահայտված է այդ թվում ռուսական դիրքորոշումը», հայտնում է Artsakhpress-ը:
Իսկ հունիսի 18-ին Մոսկվայում տեղի ունեցած Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում, Զախարովայի խոսքերով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման չի քննարկվել: Ինչևէ, ՌԴ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ հարցը «մշտապես գտնվում է Ռուսաստանի ԱԳՆ ջանքերի օրակարգում»: