Ամերիկյան իշխանություններն ենթադրում են, որ Հյուսիսային Կորեան չորեքշաբթի հրթիռային շարժիչի ևս մեկ փորձարկում է անցկացրել, հայտնում է BBC-ն: ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ նման շարժիչը կարող է օգտագործվել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի մշակման համար:
Վերջին մի քանի ամիսների Հյուսիսային Կորեան կտրուկ ավելացրել է հրթիռների փորձարկումների թիվը: Մարտի սկզբին Փհենյանը իրականացրել էր 4 բալիստիկ հրթիռի արձակում՝ այն անվանելով Ճապոնիայում ամերիկյան ռազմաբազային հարված հասցնելու զորավարժություն: