Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր անունով աստղ կունենա Հոլիվուդի փառքի ծառուղում։ Այս մասին տեղեկացնում է Asbarez.com-ը։
Ազնավուրի աստղը կտեղադրվի «Pantages» թատերասրահի դիմաց, որտեղ հոկտեմբերի 28-ին նախատեսված է 92-ամյա երգչի համերգը։
Նշվում է, որ Կալիֆոռնիա նահանգի սենատի պատգամավոր Քևին դե Լեոնը նույնպես ներկա կլինի այս նշանակալից իրադարձությանը։