Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով երկրի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությանը, հերքել է 3.5 մլրդ ԱՄՆ դոլարի անշարժ գույք ունենալու մասին մեղադրանքները: Այս մասին հայտնում է Թերթ.ամ-ը՝ հղում կատարելով թուրքական demokrathaber.org կայքին:
«Եթե չապացուցես՝ տակա՛նք ես, աննամո՛ւս ես», - ասել է բարկացած Էրդողանը:
Նշենք, որ Թուրքիայի ընդդիմադիրներն արդեն 8-րդ օրն է՝ շարունակում են իրենց բողոքի քայլերթն Անկարայից Ստամբուլ: