Christie's–ում աճուրդի դրված ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդու ժամացույցի գնորդը ռեալիթի–շոուի աստղ և գործարար Քիմ Քարդաշյանն է դարձել:
Այս մասին հայտնում է Sputnik Արմենիա-ն` հղում կատարելով TMZ–ին: Պարբերականի տվյալով` Քարդաշյանը գաղտնի է մասնակցել աճուրդին, որի ժամանակ մեկ լոտով ներկայացվել են ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու կնոջ ժամացույցն ու նկարը։