Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի ոստիկանական բաժանմունք ինֆորմացիա է ստացվել, որ երաժշտական դպրոցներից մեկի ուսուցիչ՝ 50-ամյա Փիքրեթ Բահրամովին թմրանյութերի առևտրով է զբաղում: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az լրատվական կայքը:
Ոստիկանների կողմից իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում ուսուցիչը բերման է ենթարկվել: Նրա կողմից վաճառվող թմրանյութերի ամբողջ պաշարն առգրավվել է:
Ուսուցիչ Բահրամովը փորձել է համոզել, որ թմրանյութերը գտել է ճանապարհներից մեկի ոչ երթևեկելի մասում և վերցրել միայն սեփական օգտագործման նպատակով, ոչ թե վաճառելու: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: