Զարմիկների միջև ամուսնության մեջ ոչ մի վատ բան չկա, և դա ընդունելի է: Այս մասին հայտնել է թուրք հոգևորական Նիհաթ Հաթիփօղլուն՝ hեռուստաեթերով պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին, փոխանցում է Թերթ.ամ-ը՝ հղում կատարելով թուրքական «Ջումհուրիյեթ»-ին:
«Ես ինքս մորաքրոջս աղջկա հետ եմ ամուսնացած, 35 տարի է՝ ամուսնացած ենք: Կրոնական տեսանկյունից նման հարցերում որևէ խնդիր չկա: Մեր մարգարեն իր հարազատ աղջկան ամուսնացրել էր իր հորեղբոր տղայի հետ», - պատասխանել է հոգևորականն այն հարցին, թե արդյոք հորեղբոր աղջկա հետ ամուսնանալը մեղք է:
Հոգևորականի նման պատասխանը բավականին լուրջ հակազդեցություն է առաջացրել հասարակության մեծ մասի մոտ, սոցցանցերի բազմաթիվ թուրք օգտատերեր բողոքել են, թե անթույլատրելի է նման քարոզներ ցուցադրել հեռուստացույցով այն պարագայում, երբ Թուրքիայում մասնագետները երկար տարիներ պայքարում են ազգականների միջև ամուսնությունները բացառելու համար: