Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս է եկել եզրափակիչ:
Հայ բռնցքամարտիկը կիսաեզրափակչում հաղթել է լեհ Մաթյոս Պոլսկիին:
Բաչկովը եզրափակչում կմրցի անգլիացի Լյուկ Մակորմեկի հետ: Մեր մարզիկը ոսկե մեդալի համար կմենամարտի հունիսի 24-ին, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: