Ռուսաստանը պատրատ է Թուրքիայի տարածքով գազ մատակարարել Հարավային և Հարավարևելյան Եվրոպա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
«Եթե մեր գործընկերները ցանկանան, մենք պատրաստ կլինենք գազ մատակարարել Թուրքիայի տարածքով Հարավային և Հարավարևելյան Եվրոպա»,- հայտարարել է Պուտինը՝ ՏԱՍՍ ռուսական գործակալության փոխանցմամբ:
«Տեսնում ենք, որ գործընկերները նման հետաքրքրվածություն ունեն»,- ասել է ՌԴ նախագահը՝ Թուրքիայի նախագահի հետ քննարկելով «Թուրքական հոսք» գազամուղի կառուցումը:
Պուտինը նշել է, որ հաջորդ տարի պետք է պատրաստ լինի գազամուղի առաջին ճյուղը, իսկ 2019 թվականի վերջին՝ երկրորդ ճյուղը: