Գեղարքունիքի մարզում այսօր՝ հունիսի 24-ին, վաղ առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կողաշրջվել է Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող ավտոբուսը:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը փոխանցմամբ՝ վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով հոսպիտալ է տեղափոխվել 12 պայմանագրային զինծառայող: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Հովհաննիսյանի խոսքով, ժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության:
Երևան են տեղափոխվում 8 զինծառայող, որից երկուսի վիճակը միջինից ծանր է, մեկը ունի կոտրվածքներ։ Մյուսների վիճակը բավարար է։