Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան տեքստային ասուլիսում պատասխանել է երկրպագուների բազմաթիվ հարցերի:
Մտածում եմ Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա բացելու մասին և շատ կցանկանայի ապագայում հիմնել ակադեմիա, որպեսզի հայ մանուկներին փոխանցեմ մեծ ֆուտբոլի իմ փիլիսոփայությունը»:
Ֆեյսբուքի օգտատերերից մեկին հետաքրքրում է, թե որ խոհանոցն է նախընտրում Հենրիխ Մխիթարյանը: Նա սիրում է հայկական և իտալական խոհանոցը:
«Մանչեսթեր Յունայթեդում» ինձ զգում եմ ինչպես ընտանիքում: Իսկապես այս թիմը կարծես մի ընտանիք լինի: Բոլորը միմյանց սիրում են և հարգում»:
Հենրիխ Մխիթարյանը ոչ բոլոր հարցերին է պատասխանել: Օրինակ անվանի ֆւտբոլիստը շրջանցել է երկրպագուներից մեկի հարցը ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու մասին:
Մխիթարյանը միայն ողջունել է երկրպագուին, անպատասխան թողնելով այդ հարցը:
Երկրպագուների կողմից ստեղծված #WhooaMkhitaryan երգը Հենրիխ Մխիթարյանին դուր է գալիս:
«Ինձ դուր է գալիս այդ երգը: Ինձ համար շատ հաճելի է, որ իմ երկրպագուները երգ են հորինել հատուկ ինձ համար: Երբ ես մարզադաշտում եմ և տրիբունաներից լսում եմ երգի վանկարկումները, այն ինձ մեծ հույզեր ու մոտիվացիա է տալիս: Անչափ հաճելի է»:
Թե մարդկային հատկանիշներից որն է Մխիթարյանին բարկացնում, ֆուտբոլիստի խոսքով՝ իրեն շատ դժվար է բարկացնել, քանի որ մշտապես փորձում է խաղաղ լինել:
Հենրիխ Մխիթարյանի ասուլիսը տևեց մեկ ժամ: Մխիթարյանը պատասխանեց ոչ բոլոր հարցերին: Երկրպագուներն ուղղել էին 1000-ից ավել հարցեր և բարեմաղթանքներ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը հիմնականում արձանգանքել է ակումբի, իր թիմի և ֆուտբոլային երազանքներին հասնելու մասին հարցերին.
«Շնորհակալ եմ հարցերի համար: Ես փորձեցի պատասխանել որքան հնարավոր է շատ հարցերի: Շատ հաճելի էր շփումը բոլորիդ հետ: Ես իսկապես շատ շնորհակալ եմ բլորիդ աջակցության համար և ուրախ եմ, որ անհամբերությամբ սպասում եք իմ հաջորդ մրցաշրջանին»: