Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ստորագրված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում՝ իրականացվել է ռազմատեխնիկայի պլանային մատակարարում:
Ինչպես փոխանցում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարությանը, Բաքվի նավահանգիստ հասած ժամանակակից սպառազինության մեծ խմբաքանակը մոտ ժամանակներս ուղղվելու է մերձճակատային գոտի:
Նշվում է, որ «այդ սպառազինությունն ուժեղացնելու է զրահապատ տեխնիկա, ամրություններ, փոքր արագության օդային թիրախներ, կենդանի ուժ և այլ օբյեկտներ խոցելու Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների մարտական և մարտավարական հնարավորությունները»: