Հայաստանի տեսարժան վայրերն աշխարհին ներկայացնելու համար ստեղծվել է հատուկ արխիվ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետԿարեն Կարապետյանը:
«Շուրջ 22 օր տևած աշխատանքերի արդյունքում Development Foundation of Armenia Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ ստեղծվել է Հայաստանի ավելի քան 50 զբոսաշրջային վայրերի նկարահանումներով 15 ժամանոց կադրերի հավաքածու», - գրել է վարչապետը` իր էջում տեղադրելով հավաքածուից մի հատված: